Օլիմպիական խաղերին մասնակցող եգիպտացի սուսերամարտիկը հղիության 7-րդ ամսում է
Սպորտ
17:46 31/07/2024
Աշխարհ

Օլիմպիական խաղերին մասնակցող եգիպտացի սուսերամարտիկը հղիության 7-րդ ամսում է

Փարիզի օլմպիական խաղերում եգիպտացի սուսերամարտիկ Նադա Հաֆեզը մրցումներին մասնակցել է 7 ամսական հղիությամբ։ Այս մասին գրում է Եվրոնյուզը։

Հաղթանակ տանելուց ու հաջորդ փուլ անցնելուց հետ նա գրառում է կատարել Ինսթագրամիր իր էջում ու հայտնել, որ իր ներսում փոքրիկ օլիմպիական է կրում։

«Ես ու փոքրիկս քիչ դժվարություններ չենք ունեցել՝ թե ֆիզիկական, թե զգացմունքային»,-նշել է նա։

26-ամյա սուսերամարտիկը, որն ապրում է Կահիրեում,  հաղթել է ամերիկուհի Էլիզաբեթ Տարտակովսկուն և պարտվել հարավկորեացի Ջոն Հայունգին:

Placeholder
Օլիմպիական խաղերին մասնակցող եգիպտացի սուսերամարտիկը հղիության 7-րդ ամսում է