Զորամասերի մոտ գտնվող փոսերը դուր չեն եկել Փաշինյանին
Հասարակություն
12:31 02/08/2024
Հայաստան

Զորամասերի մոտ գտնվող փոսերը դուր չեն եկել Փաշինյանին

«Զորամասեր տանող ճանապարհներին հետ խնդիր ունենք։ Երկու օր առաջ 3-րդ բանակային կորպուսի շտաբ մտա, մեկ-երկու մետրի վրա փոսեր են»,-Տավուշ այցի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ հազարավոր մարդիկ են գնում իրենց հարազատներին տեսնելու։
«Դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում փոսեր չկան։ Սա խոր խնդրի մասին է իրականում»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ պաշտպանության նախարարությունը պետք է գույքագրի խնդիրները, որպեսզի լուծում տան։

Placeholder
Զորամասերի մոտ գտնվող փոսերը դուր չեն եկել Փաշինյանին