Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելուն
Քաղաքական
16:33 02/08/2024
Աշխարհ

Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելուն

Ուկրաինացիների 57%-ը կարծում է, որ Կիևը պետք է բանակցություններ վարի Մոսկվայի հետ հակամարտության կարգավորման համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ Այդ մասին են փաստում Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (KIIS) անցկացրած հարցման արդյունքները։

Այս ցուցանիշը վերադարձ է 2022 թվականի մայիսի արդյունքներին, երբ 59%-ը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել։

Հարցումը, որին մասնակցել է 2608 հարցված, անցկացվել է մայիսի 8-ից մայիսի 25-ը։

Օգոստոսի 1-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը հայտարարեց Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ հույս հայտնելով, որ խաղաղության հաջորդ համաժողովը ճանապարհ կբացի ռազմական գործողությունների ավարտին։
 

Placeholder
Ուկրաինացիների մեծամասնությունը կողմ է ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելուն