Օգոստոսի 2-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
Տնտեսություն
09:17 02/08/2024
Հայաստան

Օգոստոսի 2-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել

ՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.25 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.051 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 390.91 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.16 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 426.05։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 418 դրամ է, վաճառքը՝ 422։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.33 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.70 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.43 և վաճառվում 4.52 դրամով։
 

Placeholder
Օգոստոսի 2-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել