Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին
Քաղաքական
23:00 05/08/2024

Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին

Հայաստանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ)  սեպտեմբերի սկզբին կայանալիք «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում են կազմակերպությունից։

Նշվում է, որ Ղրղզստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ից 15-ը կանցկացվեն ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի  «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները:

«Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ

Placeholder
Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին