Հայաստանի դիրքը մեդալակիրների ցանկում
Սպորտ
11:41 05/08/2024
Հայաստան

Հայաստանի դիրքը մեդալակիրների ցանկում

Փարիզի օլիմպիական խաղերում  մեդալակիր ունեցող երկրների թիվը հասել է 71 –ի: Առաջին եռյակում են հաջորդաբար ԱՄՆ –ի ՝ 71 / 19 + 26 + 26 /, Չինաստանի ՝ 45 / 19 + 15 + 11 / և Ֆրանսիայի՝ 44 / 12 + 14 + 18 / պատվիրակությունները:

ՀԱՕԿ-ից հայտնում են՝ օգոստոսի 4 –ին Հայաստանի առաջատար մարմնամարզիկ, հենացատկորդ  Արթուր Դավթյանի  նվաճած արծաթե մեդալի շնորհիվ մեր երկիրը  աղյուսակում 51 –րդն է:

Վաղը մեր մարզիկներից ասպարեզ կելնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Placeholder
Հայաստանի դիրքը մեդալակիրների ցանկում