Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամի առաջին դեպքերը
Աշխարհում
18:36 05/08/2024
Աշխարհ

Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամի առաջին դեպքերը

Ուկրաինայում գրանցվել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամի առաջին երեք դեպքերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Ուկրաինայի գլխավոր պետական ​​սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը՝  առողջապահության նախարարության Telegram-ի ալիքում։

«Անցյալ շաբաթ հայտնաբերվել է FLiRT կորոնավիրուսի երեք դեպք՝ երկուսը Կիևում և մեկը Իվանո-Ֆրանկիվսկի մարզում։ Հիվանդացել են երկու կին և 60-ն անց տղամարդ», - մեջբերում է Կուզինը։

Նրա խոսքով՝ նոր շտամն ազդում է թուլացած իմունիտետի վրա, նույնիսկ նախկինում պատվաստված մարդիկ կարող են հիվանդանալ։

Placeholder
Ուկրաինայում գրանցվել են COVID-ի նոր շտամի առաջին դեպքերը