Օգոստոսի 5-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը աճել
Տնտեսություն
09:19 05/08/2024

Օգոստոսի 5-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը աճել

ՀՀ բանկերում այսօր՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.19 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.007 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 390.86 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386  դրամ է, վաճառքը՝ 389.5։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414.22 դրամ, իսկ վաճառքի դեպքում միջին գինը` 428.08։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 419 դրամ է, վաճառքը՝ 424։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.33 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.70 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.43 և վաճառվում 4.53 դրամով։
 

Placeholder
Օգոստոսի 5-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը աճել