Չորսամյա տղան կոմայի մեջ է ընկել թմրանյութով բուլկին ուտելուց հետո
Աշխարհում
17:25 05/08/2024
Աշխարհ

Չորսամյա տղան կոմայի մեջ է ընկել թմրանյութով բուլկին ուտելուց հետո

Նիժնի Նովգորոդում պարզվում են թմրամիջոցով երեխայի թունավորման հանգամանքները, որը եղել է հացաբուլկեղենի մեջ։ Այդ մասին հայտնում է News NN պորտալը։

Նախնական տեղեկություններով՝ չորսամյա տղայի հայրը ընկերոջ խնդրանքով պետք է քննչական մեկուսարան ծանրոց տար։ Հանձնուկը հավաքել է կալանավորի ծանոթուհին, որի մեջ եղել է հացաբուլկեղեն և այլ ապրանքներ։

Տղամարդը փաթեթը տուն է բերել և նրա չորսամյա որդին կերել է բուլկին, որից հետո տղան վատացել է։ Երեխան հոսպիտալացվել է և ընկել կոմայի մեջ։

Երեխայի մեզի մեջ նախնական տվյալներով մեթադոն է հայտնաբերվել։ Երեխայի հայրն ու մայրը կալանավորվել են։  Հայտնի է, որ նրանք դատապարտված են եղել միգրանտների ֆիկտիվ գրանցման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանոնները խախտելու համար։
 

Placeholder
Չորսամյա տղան կոմայի մեջ է ընկել թմրանյութով բուլկին ուտելուց հետո