Առաջին ալիքը բացատրում է, ինչու չի հեռարձակել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը
Սպորտ
17:46 06/08/2024
Հայաստան

Առաջին ալիքը բացատրում է, ինչու չի հեռարձակել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը

Առաջին ալիքն իրեն ուղղված քննադատություններից հետո հանդես է եկել պարզաբանմամբ, թե ինչու  չի հեռարձակել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը.

«Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:

Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»։

Placeholder
Առաջին ալիքը բացատրում է, ինչու չի հեռարձակել Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը