Աստղաթափը Բյուրականում
Օրվա թեմա
12:51 06/08/2024
Հայաստան

Աստղաթափը Բյուրականում

Օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին ժամը 19։00-ից քաղաքային լուսավորությունից կտրված Բյուրականի աստղադիտարանի տարածքից երկնակամարում կարող եք ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերին հայտնի է նաև «աստղաթափ», «աստղային անձրև» և «ընկնող աստղեր» անվանումներով։

Աստղադիտարանից մանրամասնում են՝ պերսեիդները արագընթաց ասուպներ են, որոնք հասնելով երկրի մթնոլորտ այրվում և անհետանում են, որի հետևանքով էլ երկնակամարում գեղեցիկ հետք են թողնում։
Բյուրականի աստղադիտարանում այս օրերին այցելուները կարող են մասնակցել՝
. Բաց երկնքի տակ անվճար դասախոսությանը,
. Գիշերային դիտումների,
.VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ,
. Օրվա կապակցությամբ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 24:00։

Գիշերային դիտումներ՝
-  Մինչև 12տ դպրոցականներ՝ 500 դրամ
- ՀՀ այլ քաղաքացիներ՝ 1,800 դրամ
-  Արտերկրացիներ՝ 3,500 դրամ

VIP այցելություն դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ, որը հայտնի է իր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանում տեղ գտած Մարգարյանի հանրահայտ շրջահայությամբ:

.Շմիդտի համակարգի 1մ դիտակի մուտքի արժեքը՝ 3,000 դրամ։
.Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի մուտքի արժեքը՝ 1,000 դրամ։

Placeholder