Ավենտիս Ավենտիսյանը տեղափոխվել է «Վեստ Արմենիա»
Սպորտ
20:21 06/08/2024
Հայաստան

Ավենտիս Ավենտիսյանը տեղափոխվել է «Վեստ Արմենիա»

«Վեստ Արմենիայի» կազմն է համալրել Հայաստանի երիտասարդական հավաքականի ձախ եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա խաղացողը հունական ՊԱՕԿ-ի սան է, հանդես է եկել հոլանդական «Գոու Ըհեդ Իգլս» և խորվաթական «Յարուն» ակումբներում:

Ավենտիսյանը ներկայացրել է Հայաստանի Մ-16 և Մ-21, Հունաստանի Մ-16 և Մ-17 հավաքականները:

Placeholder
Ավենտիս Ավենտիսյանը տեղափոխվել է «Վեստ Արմենիա»