ՀԱՄԱՍ-ը քաղբյուրոյի նոր ղեկավար է ընտրել
Քաղաքական
22:17 06/08/2024
Աշխարհ

ՀԱՄԱՍ-ը քաղբյուրոյի նոր ղեկավար է ընտրել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար է ընտրվել Յահյա ալ Սինվարը, որը կփոխարինի Իրանում սպանված Իսմայիլ Հանիային։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում են շարժումից։

«Իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում  Յահյա ալ-Սինվարի ընտրվելու մասին, որը կփոխարինի սպանված Իսմայիլ Հանիային»,-ասվում է Համասի հայտարարության մեջ:

Նախկինում ալ-Սինվարը շարժման առաջնորդն էր Գազայի հատվածում։

Placeholder
ՀԱՄԱՍ-ը քաղբյուրոյի նոր ղեկավար է ընտրել