Իրանն ավիաընկերություններին խնդրել է խուսափել իր օդային տարածքով թռչելուց. ԶԼՄ
Քաղաքական
22:06 07/08/2024
Տարածաշրջան

Իրանն ավիաընկերություններին խնդրել է խուսափել իր օդային տարածքով թռչելուց. ԶԼՄ

Իրանի իշխանությունները ավիաընկերություններին խնդրել են զորավարժությունների պատճառով խուսափել երկրի օդային տարածքից։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է եգիպտական Extra News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարության աղբյուրը։

«Իրանի իշխանություններից ծանուցում է ստացվել զորավարժությունների պատճառով իր օդային տարածքում թռիչքներից խուսափելու մասին»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ ծանուցումն ուղարկվել է աշխարհի բոլոր քաղաքացիական ավիաընկերություններին։

 

Placeholder
Իրանն ավիաընկերություններին խնդրել է խուսափել իր օդային տարածքով թռչելուց. ԶԼՄ