Սլավիկ Գալստյանը  կիսաեզրափակչում զիջեց իրանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
21:09 07/08/2024
Հայաստան

Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում զիջեց իրանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) կիսաեզրափակիչում գոտեմարտեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սայիդ Էսմայիլի Լեյվեսիի դեմ և պարտվեց 4:10 հաշվով։

Սլավիկ Գալստյանը օգոստոսի 8-ին կպայքարի բրոնզե մեդալակիր դառնալու համար։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, Եվրոպայի առաջնությունների եռակի երրորդ մրցանակակիրը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին, իսկ ¼ -ում նույն հաշվով պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլային։

Placeholder
Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում զիջեց իրանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար