Այս դիմակայությունն անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների. Գարեգին Խումարյան
Քաղաքական
22:16 08/08/2024
Հայաստան

Այս դիմակայությունն անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների. Գարեգին Խումարյան

Հանրային Ռադիոյաի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.

Տիկնայք և Պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Մեկնաբանություններում երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ: Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:

Ինչո՞ւ է սա կարևոր:

Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն:

Եվս մեկ անգամ շնորհակալություն Սիվիլնեթին և հարգելի գործընկերոջս՝ Արշալույս Մգդեսյանին թեման տաք պահելու համար»։

Placeholder
Այս դիմակայությունն անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների. Գարեգին Խումարյան