Վերջին շրաջնում մենք 23 նորակառույց ճանապարհ ենք ստուգել, որոնցից 9-ը չենք ընդունել . Գնել Սանոսյան
Տնտեսություն
12:02 08/08/2024
Հայաստան

Վերջին շրաջնում մենք 23 նորակառույց ճանապարհ ենք ստուգել, որոնցից 9-ը չենք ընդունել . Գնել Սանոսյան

«Ինչ վերաբերում է որակին, ապա իսկապես որակական խնդիրներ կան, պետք է ոչինչ չանենք, որ որակի հետ խնդիրներ չլինեն։ Կան բայց ընթաղքում կարգավորվում են»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով անորակ ճանապարաշինության խնդրին։

Նախարարը հավաստիացրեց, որ կան սուբվենցիոն բազմաթիվ ծրագրեր, որոնք չեն ընդունվում մինչև շինարարները չշտեկ որակի խնդիրները, իսկ եթե չեն շտկվում ապա և բանկային երաշխիքով և Ֆինանսների նախարարության միջոցով այդ ընկերությանը ընդգրկում են «սև ցուցակում»։

«Մի թիվ ասեմ, միայն վերջին շրաջնում մենք 23 ճանապարհ ենք ստուգել, որոնցից 9-ը չենք ընդունել։ Թիվը բավականին բարձր է բայց խոսում է այն մաիսն որ մենք որակին մեծ ուշադրություն ենք դարձնում»,-հայտարարեց Սանոսյանը։

Placeholder
Վերջին շրաջնում մենք 23 նորակառույց ճանապարհ ենք ստուգել, որոնցից 9-ը չենք ընդունել . Գնել Սանոսյան