«Ժողովուրդ». Ի՞նչ պատճառով է սահմանափակվել Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը
Օրվա մամուլ
08:31 08/08/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ պատճառով է սահմանափակվել Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մեղադրյալ Ներսես Խաչատրյանը, համաձայն տարբեր հրապարակումների, համակարգում է իշխանությունների քրեաիրավական հարձակումները ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ինքը՝ Խաչատրյանը, առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես մեղադրյալ (2010 և 2019 թթ.)։

Զավեշտալին այն է, որ անկախ համարվող արդարադատական համակարգը, չգիտես՝ ինչ պատճառով, սահմանափակել է Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը։

Հավելենք, որ «Դատալեքս» համակարգում՝ «ինֆորմացիան սահմանափակված է» նշագրում, ըստ տարբեր դիտարկումների, ունեն մոտավորապես հազար գործից մեկը` 0.1 տոկոսը, այլ կերպ ասած՝ բացառիկ դեպքերում է դատական գործի ինֆորմացիան փակ, երբ խոսքը վերաբերում է մանկահասակներին, անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանը և այլ բացառիկ դեպքերին:

Հուսով ենք՝ ՀՀ իշխանություններին ժողովրդավար համարող միջազգային կառույցները կվերանայեն իրենց կարծիքը դատական անկախ համակարգի և դրա սպասարկման վերաբերյալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Ի՞նչ պատճառով է սահմանափակվել Փաշինյանի վստահելի կադրի դատական գործերի հասանելիությունը