Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի հրապարակ.Մեդվեդևի պատասխանը Գերմանիային
Քաղաքական
23:06 09/08/2024
Աշխարհ

Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի հրապարակ.Մեդվեդևի պատասխանը Գերմանիային

Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի շենքի դիմացի հրապարակ։ Այս մասին X սոցցանցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով գերմանական Bild թերթի հոդվածը, որը գրել է 80 տարի անց ռուսական հողում գերմանական տանկերի հայտնվելու մասին։

Նա այս հրապարակումն անվանել է ռևանշիզմ

«Որպես պատասխան՝ մենք ամեն ինչ անելու ենք՝ Բեռլինի Հանրապետության հրապարակ ռուսական նոր տանկեր բերելու համար»,- գրել է ԱԽ փոխնախագահը։

Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ Կուրսկի շրջանում հարձակման ժամանակ ուկրաինական բանակն օգտագործել է առնվազն երեք գերմանական Marder մարտական մեքենա։
 

Placeholder
Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի հրապարակ.Մեդվեդևի պատասխանը Գերմանիային