Իսրայելի վրա հնարավոր հարձակման դեպքում Թել Ավիվն աննախադեպ պատասխան է խոստացել
Քաղաքական
22:42 11/08/2024
Աշխարհ

Իսրայելի վրա հնարավոր հարձակման դեպքում Թել Ավիվն աննախադեպ պատասխան է խոստացել

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Թել Ավիվը աննախադեպ կերպով կպատասխանի Իրանի կամ լիբանանյան Հեզբոլլահ շարժման սպասվող հարվածին։ Նրա խոսքերը հաղորդում է Times of Israel-ը:

«Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նորակոչիկների հետ հանդիպմանն ասում է, որ Իրանի և Հըզբոլլահի կողմից աննախադեպ հարձակման դեպքում Իսրայելը կգործի այնպես, ինչպես նախկինում երբեք չի գործել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է թերթը։

ՀԱՄԱՍ-ը հուլիսի 31-ին հայտարարեց Թեհրանում Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու նապատակով ժամանած  շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի՝ իսրայելական հարվածի հետևանքով մահվան մասին։ Շարժումը Հանիայի մահվան մեջ մեղադրեց Իսրայելին և ԱՄՆ-ին և ասաց, որ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք մեկնաբանություններ չունեն Հանիայի սպանության վերաբերյալ: ԱՄՆ-ը ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան մեջ, ավելի ուշ հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։

Placeholder
Իսրայելի վրա հնարավոր հարձակման դեպքում Թել Ավիվն աննախադեպ պատասխան է խոստացել