Այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով. ահազանգում են «Մայր Հայաստան»-ից
Հասարակություն
15:29 13/08/2024
Հայաստան

Այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով. ահազանգում են «Մայր Հայաստան»-ից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ահազանգում է, որ այրվում է Նուբարաշենի աղբավայրը, կրակը տարածվում է մի քանի օջախներով։

«Թափոններից առաջացած թունավոր ծուխը տարածվում է ամբողջ Երևան քաղաքով։

Վերջին տարիներին Երևանցինները լսում են միայն սուտ ու կեղծիք՝ աղբավայրը վերածելու աղբի վերամշակման գործարանի։

Ասե՛ք կանե՛նքի հերթական «մուտիլովկան»»,- գրել է նա։ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը գրել է. «Քաղաքային իշխանության ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով կրկին այրվում է Նուբարաշենի աղբավայրը։ Մինչդեռ ճիշտ կազմակերպած աշխատանքի դեպքում հնարավոր է խուսափել Աղբավայրի մշտական դարձած հրդեհներից»։ 

Նա  «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հետ աղբավայրի տարածքում է։ 

Placeholder