Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ
Օրվա թեմա
16:51 14/08/2024
Հայաստան

Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ

Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ

Օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ Շառլ Ազնավուր

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:     
                                                                                                   
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը  1000 դրամ
Մետաղը/հարգը   արծաթ 9250
Քաշը     33,6 գ
Տրամագիծը    40,0 մմ
Որակը    պրուֆ
Դրամաշուրթը   ատամնավոր
Թողարկման քանակը  1000 հատ
Թողարկման տարեթիվը  2024

Նկարիչ-արձանագործ, տարածական նկարչության հիմնադիր Երվանդ Քոչար

Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):

Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը  100 դրամ
Մետաղը/հարգը   արծաթ 9250
Քաշը     28,28 գ
Չափը     28,0 x 40,0 մմ
Որակը    լավացված
Դրամաշուրթը   հարթ
Թողարկման քանակը  500 հատ
Թողարկման տարեթիվը  2024

Placeholder