Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ ինքնաթիռ է կործանվել
Քաղաքական
22:56 15/08/2024
Աշխարհ

Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ ինքնաթիռ է կործանվել

Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ինքնաթիռ է կործանվել, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Անձնակազմը լքել է ինքնաթիռը Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։ Երկրի վրա ավերածություններ չկան. Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին  հայտնել են նախարարությունից։

Նրանք պարզաբանել են, որ թռիչքը պլանային է եղել։

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևի խոսքով՝ կործանված ինքնաթիռի բոլոր չորս օդաչուներն արդեն գտնվել են։
 

Placeholder
Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռմբակոծիչ ինքնաթիռ է կործանվել