Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը
Հասարակություն
15:07 15/08/2024
Հայաստան

Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը

Հրազդանի կիրճում  վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ»,- տեղեկացնում է նա։ 

Placeholder
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը