Ավստրիան վեցերորդ անգամ հաղթել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ում
Մշակույթ
10:29 18/08/2024
Աշխարհ

Ավստրիան վեցերորդ անգամ հաղթել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ում

Նախօրեին Նորվեգիայում կայացել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթը։ Մրցույթում հաղթել է Ավստրիան ներկայացնող 17-ամյա ջութակահարը։ Ավստրիան 6-րդ անգամ է հաղթում այս մրցույթում։ 

Երկրորդ տեղում Շվեդիայի ներկայացուցիչ թավջութակահարն է, երրորդ տեղում գերմանացի ֆլեյտահարը։

Մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվել է ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն է նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ են ունեցել Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։

Մրցույթում Հայաստանը ներկայացում էր է հոբոյահար Հայկ Հեքեքյանը, նա կկատաել է Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։

Հայկ Հեքեքյանը մրցույթի 42 տարվա պատմության մեջ հոբոյ գործիքով ներկայացող երկրորդ մասնակիցն էր։

Placeholder
Ավստրիան վեցերորդ անգամ հաղթել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ում