Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ- ադրբեջանական կարգավորման հարցը
Քաղաքական
19:36 18/08/2024
Տարածաշրջան

Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ- ադրբեջանական կարգավորման հարցը

Իլհամ Ալիևի հետ Վլադիմիր Պուտինի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է ադրբեջանա-հայկական կարգավորումը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այն հետևում է Ռուսաստանի ղեկավարի Բաքու պետական այցի մասին հրապարակված նյութերից։

«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ հայ- ադրբեջանական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծումն ու սահմանազատումը, տարածաշրջանում տնտեսական և նյութատեխնիկական կապերի ապաշրջափակումը։ Դրա համար հիմք պետք է հանդիսանան 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերը։

Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Փաստաթղթում նշվում է նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացումը։

Placeholder
Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ- ադրբեջանական կարգավորման հարցը