Ալեն Դելոնին կարող են թաղել իր շների գերեզմանների կողքին
Մշակույթ
17:40 19/08/2024
Աշխարհ

Ալեն Դելոնին կարող են թաղել իր շների գերեզմանների կողքին

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին կարող են հուղարկավորել Լուարում գտնվող իր Souls կալվածքում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն, որին անդրադարձել է «Գազետա Ռու»-ն։

պարբերականի տվյալներով՝ Դելոնը կենդանության օրոք դիմել է տեղի իշխանություններին՝ համապատասխան թույլտվություն ստանալու համար։ Դերասանը ցանկացել է թաղվել իր շների գերեզմանների կողքին, նա այդ բնակավայրում հողամասի սեփականատեր է դարձել 1971 թվականին։

«Ես գիտեմ, որ նա ցանկանում է թաղվել այստեղ: Նա այս մասին խոսել է նախորդ քաղաքապետի հետ և տեղյակ է պահել պրեֆեկտուրային»,-ասել է Լուարեի ենթապրեֆեկտ Քրիստոֆ Հյուրոն:

Ալեն Դելոնը մահացել է օգոստոսի 18-ին։ Դերասանը 88 տարեկան էր։ Ուղիղ մեկ ամիս առաջ ֆրանսիական կինոյի աստղ Դելոնի դուստրը Անուշկան ցույց է տվել իր ծանր հիվանդ հոր լուսանկարները, որոնց մոտ ախտորոշվել է քաղցկեղ և Ալցհեյմերի հիվանդությունը։
 

Placeholder
Ալեն Դելոնին կարող են թաղել իր շների գերեզմանների կողքին