Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը կախված է Մոսկվայի և Բաքվի փոխգործակցությունից. Ալիև
Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Բաքվի և Մոսկվայի փոխգործակցությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
«Ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Ռուսաստանի և Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից»,-ասել է նա։
Ալիևը նշել է, որ նեղ կազմով հանդիպմանը մանրամասն քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։