Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում մահ է գրանցվել
Առողջություն
19:24 19/08/2024
Հայաստան

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում մահ է գրանցվել

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում արդեն գրանցվել է մահացության դեպք: Այս մասին հայտնում է «Լուրերը»։

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

Placeholder
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում մահ է գրանցվել