Այդ շահերը սպասարկելու համար է, որ Պուտինը գլուխ է խոնհարում այսպես կոչված «շահիդների» քայլուղում. Մհեր Հակոբյան
Քաղաքական
21:38 19/08/2024
Տարածաշրջան

Այդ շահերը սպասարկելու համար է, որ Պուտինը գլուխ է խոնհարում այսպես կոչված «շահիդների» քայլուղում. Մհեր Հակոբյան

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է.

«Պետություններն ունեն շահեր: Հենց այդ շահերը սպասարկելու համար է, որ Պուտինը ոչ միայն ժամանել է Բաքու, այլև գլուխ է խոնհարում ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «շահիդների» քայլուղում: Հանուն նույն այդ շահերի է, որ Պուտինը կուլ է տալիս ԿՐԿՆԱԿԻ ԱՊՏԱԿԸ, քանի որ այդ վայրը նվիրված է Պուտինի սիրած կայսրության փլուզման էպիզոդներից մեկին՝ Ադրբեջանի անջատմանը Ռուսաստանից: Ավելին, նույն այդ այսպես կոչված «շահիդներից» շատերն իրենք ռուսներ և ռուս զինվորականներ են սպանել կամ գոնե առնվազմ հարձակվել են նրանց վրա, ինչի ընթացքում սատկել են…

Պուտինը Բաքվում իր պետության շահերն է սպասարկում: Նա խորապես թքած ունի և «շահիդների», և քայլուղու, և ծաղկեպսակի, և նման այլ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ վրա: Դրանք ընդամենը ձև են ապահովում: Մանրուքներ են նաև ռուս զոհված զինվորականները և նրանց թափած արյունը: Կարևորն այն է, թե ինչ է պայմանավորվելու Պուտինը Ալիևի հետ: Առաջնայինը դա է, մնացածը՝ անիմաստ ֆոն է…

ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՇԱՀԵՐ: Լավ առաջնորդը պետք է կարողանա իր պետության շահը համադրել ավելի ուժեղ պետության շահի հետ, որ ուժեղն իրենն ապահովի, իսկ հընթացս էլ քո պետության ՇԱՀԸ ՍՊԱՍԱՐԿՎԻ»:
 

Placeholder
Այդ շահերը սպասարկելու համար է, որ Պուտինը գլուխ է խոնհարում այսպես կոչված «շահիդների» քայլուղում. Մհեր Հակոբյան