Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԷՑ-ը պարզաբանել է «Նոա»-ի հանդիպման ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման փաստը
ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել Հայաստանի «Նոա» և Սլովենիայի «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման դեպքով:
«Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:
Չնայած այն հանգամանքին, որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին»,-ասվում է տարածված հայտարարության մեջ:
Հիշեցնենք որ «Նոա» 3։0 հաշվով հաղթեց «Ռցուժոմբերոկ»-ն։