Ռուսաստանը կոչով դիմել է Թուրքիային
Քաղաքական
18:00 20/08/2024
Աշխարհ

Ռուսաստանը կոչով դիմել է Թուրքիային

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի  հետ հանդիպմանը կոչ է արել Անկարային հրաժարվել Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ընդգծվել է նաև Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինան արևմտյան զենքով հետագա առաջ մղելու անթույլատրելիության վերաբերյալ, ինչը միայն հանգեցնում է հակամարտության հետագա սրման, դրա երկարացման և անհարկի զոհերի։

Թուրքիայի Հանրապետությանը կոչ է արվել հրաժարվել մասնակցել հավաքական Արևմուտքի երկրների ապակառուցողական քաղաքականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման նախաձեռնությունը թուրքական կողմինն է։ 

Placeholder
Ռուսաստանը կոչով դիմել է Թուրքիային