Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն
Սպորտ
19:04 20/08/2024
Հայաստան

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն

Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց:

Շնորհավորում ենք Սոնային ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- հայտնում են ֆեդերացիայից:

Placeholder
Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն