Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Օրվա թեմա
17:15 20/08/2024
Հայաստան

Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել  5 հայ շախմատիստները:

Ալեքս Սահակյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն:

Սոֆիա Բաղրամյանը վաստակել է 7 միավոր և դարձել Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:

Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 3-4-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Սոնան զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

 Տիգրան Պետրոսյանը վաստակել է 6.5 միավոր և կիսեց 4-8-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

 Համլետ Անտոնյանը վաստակել է 6 միավոր և կիսել 6-12-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Placeholder
Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները