Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական. Ռուբեն Մխիթարյան
Համացանց
23:12 21/08/2024
Հայաստան

Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. 

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ: Վերջին մի քանի ամիսը իմ անունը հայտնվում է շատ հարգելի մարդկանց անունի կողքին, իսկ բովանդակությունը հետևյալն է, որ ես կուսակցական եմ դառնում, կուսակցություն եմ բացում, կուսակցական եմ բուծում և այլն:

Խնդրում եմ ընդունեք սա որպես շարունակություն և հավելյալ պարզաբանում չենթադրող ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ:

Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական: Կուսակցություն ստեղծելու ԽԵԼԱԿՈՐՈՒՅՍ գործի մեջ չկամ: Ընդհանրապես, այս փուլում Հայաստանի քաղաքականությունը իր թե իշխանությամբ թե ընդդիմությամբ ինձ հետաքրքիր չեն:

Ինձ, իհարկե,  հուզում է իմ պետության ու իմ ազգի ճակատագիրը և, ես, իհարկե, շարունակելու եմ իմ ակտիվ քաղաքացիական գործունեությունը: Բայց դա ինչպես և նախկինում անելու եմ միմիայն ԻՄ ԽՂՃԻ, ՀԱՎԱՏԱՄՔՆԵՐԻ ԵՒ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊՐԻԶՄԱՅԻՑ ԵԼՆԵԼՈՎ:

Այսքանը: Մուզիկանտ չզբաղվել ՁԵՐ ԲՈԼՈՐԻ ԲՈՌՇԱԾ պոլիտիկայով»; 

Placeholder
Ես չեմ պատրաստվում դառնալ կուսակցական. Ռուբեն Մխիթարյան