Թուրքերը կոշտ են արձագանքել Բայդենի «սարսափելի հրամանին»
Քաղաքական
17:28 22/08/2024

Թուրքերը կոշտ են արձագանքել Բայդենի «սարսափելի հրամանին»

Haber7 պորտալի ընթերցողները վրդովվել էին այն լուրից, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հաստատել է միջուկային գաղտնի ռազմավարությունը և հրահանգել է ԱՄՆ բանակին նախապատրաստվել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր համակարգված միջուկային բախումների։

«Այս տկարամիտ ծերուկն աշխարհը պատերազմի մեջ կքաշի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրել է օգտատերերից մեկը։

«Արդյո՞ք նա խելագար չէ»,-ասել է մեկ ուրիշը:

«Թվում է, թե այս մարդը վերջում աշխարհը պատերազմի մեջ կներքաշի», -օգտատերերի մտքերի հետ համաձայնել ՝ մյուսը։

«ԱՄՆ-ը պետություն չէ, այլ մաֆիոզ կազմակերպություն»,- կարծիք հայտնեց ընթերցողը։

Ինչպես նշում է The New York Times-ը, փաստաթուղթն այնքան գաղտնի է, որ այն հասանելի չէ թվային տեսքով, այլ միայն տպագիր ձևով, որը հասանելի է Պենտագոնի փոքր թվով ռազմական ղեկավարների և ազգային անվտանգության պաշտոնյաների համար:
 

Placeholder