Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր»-ի կոյուղու կոլեկտորի վերանորոգման ժամանակ երկրորդ վթարն է եղել
Հասարակություն
17:20 22/08/2024
Հայաստան

Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր»-ի կոյուղու կոլեկտորի վերանորոգման ժամանակ երկրորդ վթարն է եղել

Օրեր առաջ Հրազդանի կիրճում  վթարվել էր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը, կեղտաջրերը ողողել էին փողոցները։

«Վեոլիա ջուր» ընկերությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ կոլեկտորի վերականգման աշխատանքներն ավարտվել են, սակայն վերանորոգման ընթացքում կրկին խնդիր է առաջացել։

«Քանի որ կոյուղին շատ հին է, խողովակների վիճակը վատ է, ինչն էլ եղել էր վթարի պատճառը,  վերանորոգման ընթացքում վթարի վայրից 5 մետր այն կողմ կրկին խողովակը վնասվել է։

Հիմա ընթանում են վերանորոգման աշխատանքները, առաջիկա երկու օրերին աշխատանքները կավարտվեն»,- ասաց  «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Զառա Նազարյանը։

Նա նշեց, որ երկրորդ վթարի դեպքում մեծ քանակությամբ կեղտաջուր, ինչպես առաջին դեպքում, դուրս չի հոսել։
 

Placeholder
Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր»-ի կոյուղու կոլեկտորի վերանորոգման ժամանակ երկրորդ վթարն է եղել