Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ
Քաղաքական
16:18 23/08/2024
Տարածաշրջան

Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ

Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է հանրապետությունում 14 ահաբեկիչների ձերբակալման մասին, ովքեր իրենց համարում են «Իսլամական պետություն» խմբավորման «Խորասան  Վիլայաթի» մասնաճյուղի անդամներ։

«Թեհրանի, Ալբորզի, Ֆարսի և Խուզեստանի նահանգների գլխավոր հետախուզական վարչությունների աշխատակիցները երկրի հետախուզական հանրության հետ համաձայնեցված գործողությունների ընթացքում հայտնաբերել և դատարանի որոշմամբ կալանավորել են ամերիկացիների և սիոնիստների գլխավորած ԻՊ-ի «Խորասան  Վիլայաթի» խմբի 14 հոգու»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իրանական հետախուզության խոսքերն է մեջբերել IRIB հեռուստաալիքը։

Գերատեսչությունը նշել է, որ ձերբակալվածները «վերջին մի քանի օրերի ընթացքում անօրինական կերպով մուտք են գործել երկիր և մտադրվել են ահաբեկչություններ իրականացնել»։ Զինյալների կեսը ձերբակալվել է հանրապետության հարավում՝ Ֆարս նահանգում։

Հուլիսի 24-ին Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը հայտարարել էր, որ իր աշխատակիցները բռնել են «Իսլամական պետության» երկու առաջնորդների և ևս 10 ահաբեկիչների։
 

Placeholder
Իրանում ձերբակալվել է «Իսլամական պետության» 14 զինյալ