Անհայտ միջատի խայթոցից կինը կորցրել է երկու ոտքը
Աշխարհում
13:52 23/08/2024
Աշխարհ

Անհայտ միջատի խայթոցից կինը կորցրել է երկու ոտքը

Իռլանդացի վեց երեխաների մայր Ջոզի Ռոուլին 2023 թվականի սեպտեմբերին խնամում էր իր բույսերը, երբ երկու խայթոց է զգացել, դրանից հետո նա կորցրել է իր ոտքերը։ Դեպքի մասին գրում է The Sun-ը։

Հենց այդ նույն երեկոյան, երբ 69-ամյա կինը խայթոց էր զգացել, ոտքի վրա մոծակի կծածի չափի երկու կարմիր հետք է հայտնաբերել։ Հետագա օրերի ընթացքում հետքերը մեծացել են ու վերածվել խոցի։ Բժիշկը նշանակել է  հակաբիոտիկներ և ցավազրկողներ, որոնք չեն օգնել նրան։
Կինը տեղափոխել է  հիվանդանոց, որտեղ նրան տրվել են կոմպրեսիոն վիրակապ և տզրուկներով բուժման  երեք կուրս՝ վարակի դեմ պայքարելու համար: Սակայն վիրակապերն այնքան են դանդաղեցրել արյան շրջանառությունը, որ կնոջ ոտքի մատները սևացել են։ Երկու ստորին վերջույթներն էլ հերթով անդամահատվել են։

Կնոջ խոսքով, ապշած է կատարվածից և չի հավատում, որ անհայտ միջատի խայթոցի նման փոքր բանը  կարող է նման զգալի վնաս պատճառել: «Ես համակերպվել էի մեկ անդամահատման հետ, բայց երբ կտրեցին երկրորդ ոտքը... Անհնար է պատկերացնել, որ դա կարող էր պատահել քո սեփական այգում», - ասել է կինը, ով այժմ սովորում է անվասայլակով շարժվել:

Placeholder
Անհայտ միջատի խայթոցից կինը կորցրել է երկու ոտքը