Անցկացվում է Հայաստանի վետերանների առաջնությունը
Սպորտ
20:15 23/08/2024
Հայաստան

Անցկացվում է Հայաստանի վետերանների առաջնությունը

Օգոստոսի 20-ից 28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի վետերանների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Առաջնությունը անցկացվում է 50+ և 65+ տարիքային խմբերով:

 4 խաղափուլից հետո 50+ տարիքային խմբում առաջատարներն են Աշոտ Նադանյանը և Խաչատուր Մեսրոպյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:

65+ տարիքային խմբում առաջատարներն են Գարիկ Խաչատրյանը, Ռոման Ակոպովը և Գարեգին Ալեքյանը, ովքեր նույնպես ունեն 3.5 միավոր:

Նշենք, որ 65+ տարիքային խումբը կանցկացվի 9 խաղափուլով, իսկ 50+ տարիքային խումբը՝ 7 խաղափուլով»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
Անցկացվում է Հայաստանի վետերանների առաջնությունը