40 հյուրերի ներկայությամբ՝ Ալեն Դելոնին հուղարկավորել են
Մշակույթ
20:15 24/08/2024
Աշխարհ

40 հյուրերի ներկայությամբ՝ Ալեն Դելոնին հուղարկավորել են

Այսօր ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի հուղարկավորությունն է երկրի կենտրոնական Օռլեանի մոտ գտնվող Լուարե դեպարտամենտում գտնվող նրա կալվածքում։ BFM TV-ի հաղորդմամբ, հուղարկավորությանը հրավիրված է ընդամենը 40 մարդ՝ հիմնականում հարազատներ ու Դելոնին ծանոթ դերասանները, այդ թվում Ժան Պոլ Բելմոնդոյի որդի Փոլ Բելմոնդոն։

Ներկա են երկու քաղաքական գործիչներ՝ դերասանի ընկեր, Իլ-դե-Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ և մշակույթի հեռացող նախարար Ռաշիդա Դատին։ Հուղարկավորությունը հենց դերասանի խնդրանքով է համեստ անցացվում։

Ալեն Դելոնը մահացել է 88 տարեկան հասակում օգոստոսի 18-ի գիշերը իր տանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեն Դելոնին կհուղարկավորեն մատուռում, որը 20 տարի առաջ հենց դերասանը կառուցել է իր տան մոտ։ Ֆրանսիական լրատվամիջոցները գրել են, որ Ալեն Դելոնի կալվածքի տարածքում անվտանգությունն ապահովելու են 80 ժանդարմներ։

Ալեն Դելոնը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում, այդ թվում՝ խորհրդային-ֆրանսիական «Թեհրան-43» ֆիլմում։

Placeholder
40 հյուրերի ներկայությամբ՝ Ալեն Դելոնին հուղարկավորել են