Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը
Քաղաքական
16:47 24/08/2024
Աշխարհ

Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով արգելվում է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը։

rbc.ru -ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին» օրենքը։

«Օրենքի նպատակն է արգելել Ռուս ուղղափառ եկեղեցու և դրան առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը Ուկրաինայում, արգելել «ռուսական աշխարհի» գաղափարախոսության քարոզչությունը, մասնավորապես, արգելվում է կրոնական կազմակերպությունների օգտագործումը այս գաղափարախոսությունը քարոզելու համար»,- ասվում է Ռադայի թելեգրամ ալիքում։

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր հետո։ Ռադան օրենքն ընդունել է օգոստոսի 20-ին, նախաձեռնությունը պաշտպանել են Զելենսկին և Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների Համաուկրաինական խորհուրդը։

Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, ուկրաինական ուղղափառ եկեղեցին ինը ամիս կունենա «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար»։

Օրենքը  վերաբերում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (УПЦ) գործունեությանը, որը նախկինում հայտնի էր որպես Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի (Մոսկվայի պատրիարքություն) անվամբ։

 

Placeholder
Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելով օրենքը