Սոչիում քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ են ուղևորվել
Աշխարհում
19:08 24/08/2024
Աշխարհ

Սոչիում քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ են ուղևորվել

Սոչիում քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ վայէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում։  kp.ru-ի հաղորդմամբ, Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդանավակայանը գործում է՝ կախված փաստացի եղանակային պայմաններից։

«Քամիների ուժեղացման և թռիչքների անվտանգությունն ապահովելու համար 20 ինքնաթիռների անձնակազմերը որոշել են տեղափոխվել այլընտրանքային օդանավակայաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինքնաթիռները մեկնել են Միներալնիե Վոդի, Ստավրոպոլ, Վլադիկավկազ, Գրոզնի և Էլիստա։

Սոչիի օդանավակայանը զգուշացրել է, որ հետադարձ չվերթների մեկնումը կհետաձգվի։ Ավիաընկերությունները ուղևորներին կտեղեկացնեն բոլոր փոփոխությունների մասին։ Ուղևորների հարմարավետության համար ուժեղացվել են օդանավակայանի բոլոր ծառայությունները

Placeholder
Սոչիում քամու ուժեղացման պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ են ուղևորվել