Օնիշչենկո. Որքան շատանան կապիկի ծաղիկի դեպքերը, այնքան վիրուսը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել
Աշխարհում
13:20 24/08/2024
Աշխարհ

Օնիշչենկո. Որքան շատանան կապիկի ծաղիկի դեպքերը, այնքան վիրուսը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել

Կապիկի ծաղիկը կարող է ավելի արագ մուտացիայի ենթարկվել, եթե հիվանդացության ավելի շատ դեպքեր լինեն: Հնարավոր է, որ վարակը փոխանցվի օդակաթիլային ճանապարհով։  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին ասել է համաճարակաբան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։

«Որքան շատ մարդ հիվանդանա, այնքան ավելի արագ կարող է լինել գենետիկական մուտացիան  և այն ժամանակ կապիկի ծաղիկն ավելի վտանգավոր լինի։

«Մարդիկ սկսեցին հիվանդանալ և վարակը միմյանց փոխանցել անբնական ճանապարհով, բայց ոչ ոք չի բացառում, որ այն կսկսի փոխանցվել դասական տարբերակով, ինչպես ջրծաղիկը, օդային ճանապարհով»,- ասել է նա։

Օնիշչենկոն հավելել է, որ պատվաստանյութեր ստեղծելու կարիք կա։ 

Placeholder