Եվրոպայի պատանիների առաջնությունում 5 հայ շախմատիստներ հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են
Սպորտ
23:10 24/08/2024
Հայաստան

Եվրոպայի պատանիների առաջնությունում 5 հայ շախմատիստներ հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են

Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, 3 խաղափուլից հետո ունենք 5 մասնակիցներ, ովքեր հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են իրենց տարիքային խմբերում:

 Բենիկ Ագասարովը (մինչև 16 տարեկան տղաներ), Վոլոդյա Թորոսյանը (մինչև 14 տարեկան տղաներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տարեկան տղաներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 տարեկան աղջիկներ) և Սոնա Կրկյաշարյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 3 միավոր:

Ալեքս Սահակյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 տարեկան տղաներ), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 16 տարեկան տղաներ) և Անի Նահապետյանը (մինչև 14 տարեկան աղջիկներ) ունեն 2.5 միավոր:

 Առաջնությունը անցկացվում է 9 խաղափուլով:

 

Placeholder
Եվրոպայի պատանիների առաջնությունում 5 հայ շախմատիստներ հաղթել են բոլոր խաղերում և առաջատար են