Ուկրաինայի բնակիչներին հորդորել են պատրաստվել ծանր ձմռանը
Աշխարհում
19:30 24/08/2024
Աշխարհ

Ուկրաինայի բնակիչներին հորդորել են պատրաստվել ծանր ձմռանը

Ուկրաինացիները ձմեռը կանցկացնեն ավելի մեծ դժվարություններով, քան նախորդը։ РБК-Украина-ի հաղորդմամբ, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Նա բնակիչներին հորդորել է պատրաստվել դժվարություններին։

«Մենք պետք է պատրաստվենք ծանր ձմռանը։ Ցավոք սրտի, այն իսկապես ավելի ծանր է լինելու, քան նախորդը»,- ասել է Գալուշչենկոն։

Նա նշել է, որ էներգետիկայի նախարարությունը պլաններ ունի, այնպես որ Ուկրաինան ժամանակ կունենա պատրաստվելու ձմռանը։

Նախարարի խոսքով, ռուսական հրթիռակոծությունը կշարունակվի, ուստի նախ անհրաժեշտ է վերականգնել հնարավոր ամեն ինչ, և միևնույն ժամանակ պաշտպանել այն հակաօդային պաշտպանության համակարգերով, որոնք Ուկրաինան ստանում է գործընկերներից։

Placeholder
Ուկրաինայի բնակիչներին հորդորել են պատրաստվել ծանր ձմռանը