«Երևանը» 4։1 հաշվով հաղթեց Թուրքիայի չեմպիոնին
Օրվա թեմա
17:41 25/08/2024
Տարածաշրջան

«Երևանը» 4։1 հաշվով հաղթեց Թուրքիայի չեմպիոնին

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» Մանչեսթերում անցկացված  Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի վերջին խաղում մրցեց Թուրքիայի չեմպիոն «Շիշլիի» հետ և կամային հաղթանակի հասավ 4։1 հաշվով։ Հանդիպման արդյունքները ներկայացնում է sport.news.am-ը։

«Հայկական թիմից գոլերը խփեցին Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը:

«Երևանը» 6 միավորով հավասարվեց առաջատար՝ Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդին», որին պարտվել էր 4։6 հաշվով: Որակավորման հաջորդ փուլ դուրս եկավ հոլանդական թիմը»,-ասվում է լուրում։

Placeholder
«Երևանը» 4։1 հաշվով հաղթեց Թուրքիայի չեմպիոնին