Հնարավոր է բալիստիկ հրթիռներ կիրառվի Իսրայելի դեմ
Քաղաքական
21:59 25/08/2024
Աշխարհ

Հնարավոր է բալիստիկ հրթիռներ կիրառվի Իսրայելի դեմ

«Հըզբոլլահը» պատրաստ է անհրաժեշտության դեպքում բալիստիկ և ճշգրիտ հրթիռներով հարվածել Իսրայելին։ Այդ մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան՝ ելույթ ունենալով «Ալ Մանար» հեռուստաալիքի եթերում։

«Հըզբոլլահը մտադիր չէ օգտագործել բալիստիկ և ճշգրիտ հրթիռներ Իսրայելի դեմ, սակայն դրանք կարող են օգտագործվել ապագայում»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ընդգծել է նա։

Խոսելով շարժման ավագ հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության համար վրեժ լուծելու իր պատրաստակամության մասին՝ Նասրուլլան բացատրել է, որ Հեզբոլլահը կսպասի պատասխան հարվածի առաջին փուլի արդյունքներին, որը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։

«Երբ մենք ամեն ինչ ստուգենք, այն ժամանակ կարող ենք հանգստացնել լիբանանցիներին, որ պատասխանն ավարտվել է, և նրանք կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին», - հավելել է նա:

Նասրուլլան նաև հավելել է, որ «Հեզբոլլահի» ղեկավարությունը որոշել է ինքնուրույն հարվածներ հասցնել՝ առանց այլ երկրների դիմադրության շարժումների և Իրանի հետ համակարգման։

Placeholder
Հնարավոր է բալիստիկ հրթիռներ կիրառվի Իսրայելի դեմ