Մահացել է նկարիչ Յուրա Հարությունյանը
Մշակույթ
19:53 25/08/2024
Հայաստան

Մահացել է նկարիչ Յուրա Հարությունյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Յուրա Հարությունյանը:

Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա  օգոստոսի 26-ին, ժամը` 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում : Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ օգոստոսի  27-ին  նույն վայրից:

Յուրա Հովհաննիսյանը ծմվել է 1950 թվականին։  1969-1973 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1985 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2012 թվականին մասնակցել է Պեկինի համաշխարհային բիենալեին։ Յուրա Հարությունյանի նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Իրանի հավաքածուներում։

Նա ստեղծագործել է աբստրակտ ոճում։ 

Placeholder