Լեհաստանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի միջոցով իր օդային տարածքը խախտելու մասին
Քաղաքական
15:50 26/08/2024
Աշխարհ

Լեհաստանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի միջոցով իր օդային տարածքը խախտելու մասին

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատար, գեներալ Յաչեյ Կլիսը հայտնել է, որ անօդաչու թռչող սարք, հավանաբար, թռել է երկրի օդային տարածք։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,  նրան մեջբերել է PAR գործակալությունը։

«Անօդաչու թռչող սարքը ենթադրաբար անցել է Լեհաստանի տարածք, այն հավանաբար գտնվում է Տիշովցե կոմունայում», -ասել է Կլիշը:

Իր հերթին, Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ թռչող սարքը «հատել է Լեհաստանի սահմանը Չերվոնոգրադ քաղաքի մոտ» Ուկրաինայի Լվովի մարզում։ Զինվորականները կարծում են, որ այն հրթիռ չէ։

«Ամենայն հավանականությամբ, այն հրթիռ չէ, որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

Placeholder
Լեհաստանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի միջոցով իր օդային տարածքը խախտելու մասին